ՎՎարդուհի Բալյան

2019-ին Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության բաժինը կազմել է 2.8 տոկոս. նախարար

2019-ին Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության բաժինը կազմել է 2.8 տոկոս. նախարար

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում) բաժինը կազմել է 2.8%։ Հարկային տարվա խոշոր հարկատուների առաջին տասնյակում 2-ը ներկայացնում են այս ոլորտը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: 

 

«Հանքարդյունաբերության ազդեցությունը մեր երկրում մրցունակ տնտեսություն ունենալու, ներդրումային ոլորտի խթանման, սոցիալական խնդիրների լուծման և տարածաշրջանի զարգացման վրա շարունակում է մնալ կարևոր և ենթադրում է խիստ զգուշավոր վերաբերմունք։

 

Շրջակա միջավայրի կառավարումը և հանքարդյունաբերության ոլորտի ինովատիվ ծրագրերը պետք է բխեն Կառավարության կողմից իրականացվող քաղաքացիակենտրոն և պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականությունից ու չստեղծեն բնապահպանական և առողջապահական այնպիսի իրավիճակներ, որոնք անդառնալի հետևանքներ կունենան թե՛ մեր ժողովրդի, թե՛ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա»,- գրել է նախարարը։
 
Լուսանկարում Սյունիքի մարզի Արծվանիկի պոչամբարն է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում