ՄՄարի Կոստանյան

Շոն Քոներին ճանաչվել է լավագույն 007 գործակալ Ջեյմս Բոնդ

Շոն Քոներին ճանաչվել է լավագույն 007 գործակալ Ջեյմս Բոնդ

Շոտլանդացի հանրահայտ դերասան Շոն Քոներին ճանաչվել է 007 գործակալ Ջեյմս Բոնդի դերակատարներից լավագույնը պատմության մեջ: «Լավագույն Բոնդ» տիտղոսին նա արժանացել է RadioTimes-ի անցկացրած քվեարկության արդյունքներով, որին մասնակցել է մոտ 14 հազար մարդ:

Քվեարկության առաջին փուլում Շոն Քոներին հավաքել է ձայների 56 տոկոսն ու առաջ անցել 43 տոկոս ձայներ հավաքած Դենիել Քրեյգից: Երկրորդ փուլում առաջատարը եղել է Փիրս Բրոսնանը՝ 76 տոկոս ձայնով, որին հաջորդում է 24 տոկոս ձայներ հավաքած Ջորջ Լեզենբին: Երրորդ փուլի արդյունքներն անակնկալ էին: 41 տոկոս ձայներ հավաքած Ռոջեր Մուրը պարտվել է Թիմոթի Դալթոնին, որի օգտին քվեարկել էր ընտրողների 49 տոկոսը:

Այսպիսով՝ եզրափակիչում Քոներին մրցել է Դալթոնի և Բրոսնանի հետ: Շոտլանդացի դերասանը հավաքել է ձայների 44 տոկոսը: Երկրորդ տեղում է Դալթոնը՝ 32, երրորդը՝ Բրոսնանը՝ 23 տոկոս ձայներով:

Շոն Քոներին Ջեյմս Բոնդ խաղացել է վեց անգամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում