ՆՆարե Թադևոսյան

Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվը գերազանցել է 5850-ը

Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվը գերազանցել է 5850-ը

Թուրքիայում օգոստոսի 10-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 14 մարդ։ Այդ մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:

Նա նշել է, որ 1 օրում անցկացված 62․219 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․193 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.103 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչ օրս համավարակից ապաքինվել է 224.970 մարդ, իսկ 603 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 241․997 և մահվան 5․858 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 5 մլն 326.035-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում