ԼԼիլիթ Սեդրակյան

Աննախադեպ շինարարական եռուզեռ Գորիսում

Աննախադեպ շինարարական եռուզեռ Գորիսում

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Գորիսի պատմական վայրերի վերականգնման ծրագիրը, որի շրջանակում ընդգրկված է 36 շենք՝ տեղեկացնում են ՀՏԶՀ մամուլի ծառայությունից:

Ծրագրով նախատեսվում է տանիքների փոխարինում, դռների, պատուհանների տեղադրում, մասնակի ներքին հարդարման աշխատանքներ և ամբողջական արտաքին հարդարման աշխատանքներ: 36 շենքից մեկի դեպքում նախատեսվում է նաև ամրակայում։

Կառուցվում են նաև Գորիսի մայթերը, հեծանվային ուղիներ, ջրահեռացման և ջրամատակարարման համակարգեր. ճանապարհների գետափնյա հատվածը լինելու է ասֆալտապատ, իսկ կենտրոնական փողոցները՝ գլաքարով: Քաղաքն ապահովվելու է գիշերային լուսավորությամբ:

Գորիսի պատմական միջուկի վերականգնման Նախագիծը ներկայացրել է Մաստարա արտադրական կոմիտեն, Մշակույթի նախարարության գեղագիտական հանձնաժողովը քննարկել, ուսումնասիրել և հաստատել է: Ծրագրի հիմնական նպատակներից է` վերականգնել պատմական միջավայրը և 18-րդ դարում կառուցված քաղաքին նոր շունչ հաղորդել` էականորեն նպաստելով զբոսաշրջության զարգացմանը:

Նախանշված աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 2,5 միլիարդ դրամ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում