ԳԳայանե Թամամյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք

Օգոստոսի 10-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 25 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1250 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 10 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1010 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 7068 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 242 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում