ԼԼիլիթ Գասպարյան

Վարչապետը ՊՆ N զորամասում ծանոթացել է զինծառայողների սոցիալական պայմաններին

Վարչապետը ՊՆ N զորամասում ծանոթացել է զինծառայողների սոցիալական պայմաններին

ՀՀ կառավարության մամուլի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։

Կառավարության ղեկավարը անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում