ՇՇողիկ Գալստյան

Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են

Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են
ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում (https://bit.ly/3fyHoC8), համաձայն որի Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը: 
 
Հիշեցնենք, որ Արցախի ամենախոշոր գյուղական բնակավայրում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումն առաջացել է սգո արարողության ժամանակ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մասնակցության պատճառով:

Վարակակիրները ժամանել էին ՀՀ-ից, և արարողությանը մասնակցելուց հետո է ստացվել նրանց վերաբերյալ ՊՇՌ թեստի դրական պատասխանը: Քանի որ վարակակիր անձինք ունեցել են շփման մեծ շրջանակ, այդ իսկ պատճառով վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքում կիրառվել են ելքի ու մուտքի ժամանակավոր սահմանափակումներ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում