ԳԳայանե Թամամյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից:

 
COVID-19-ի ախտորոշում ունեցող քաղաքացիների շփման շրջանակը պարզվում է, օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու վարակակիրների մերձավոր շրջանակներին մեկուսացնելու և թեստավորելու ուղղությամբ:

 

Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ՝ 7 հիվանդի վիճակը ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության:

 

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 247 մարդու մոտ, որից 181-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

 

Թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6234 փորձանմուշի հետազոտություն:
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում