ՄՄարիա Գաբրիելյան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 31 բնակիչ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 31 բնակիչ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում Շիրակի մարզի` կորոնավիրուսով վարակված 31 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

«Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7745 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6391 նմուշառման հետազոտություն, հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 625 քաղաքացի, նրանցից 174-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 466 բնակիչ։

50 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք»,- հայտնում են մարզպետարանից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում