ԱԱննա Ավետիսյան

Ափնագյուղից մինչև Ծիլքար ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ափնագյուղից մինչև Ծիլքար ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում Արագածոտնի և Շիրակի մարզերում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են: 

Հիմնանորոգվում է Մ3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի Ուշի-Արտաշավան հատվածը: Աշխատանքները մեկնարկել են 2020թ. հուլիսին, ավարտը` մինչև 2020թ. դեկտեմբեր: Երկարությունը 7,7 կմ է, պայմանագրային արժեքը` 1 միլիարդ 246 մլն դրամ: Վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 30 տարի առաջ: 

Ափնագյուղից մինչև Ծիլքար ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ: Երկարությունը` 15,9 կմ, պայմանագրային արժեքը` մոտ 636 մլն դրամ: Վերջին անգամ նորոգվել է 15 տարի առաջ: 

Հիմնանորոգվում է նաև Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ հատվածը: Երկարությունը 4,5 կմ է: Պայմանագրային արժեքը` 403 մլն 600 հազար դրամ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2020թ. դեկտեմբեր: Վերջին անգամ նորոգվել է 15-20 տարի առաջ: 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում