ԱԱննա Ավետիսյան

Տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցումը սկսվել է

Տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցումը սկսվել է

Մեկնարկել է «React.JS», «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:

Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝ կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

«React.js» մասնագիտությունով՝ սկսնակ և միջին մակարդակների ծրագրավորման դասընթացները կանցկացվեն  մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Bitschool» ծրագրավորման և բիզնեսի դպրոցի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի https://edu.hti.am/trainings/reactjs էջում:

«Project Management» մասնագիտությունով ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից: Հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://edu.hti.am/trainings/project-management

«Technical Recruitment» մասնագիտությամբ՝ սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Meettal» ընկերությունը: Դիմելու համար՝ https://edu.hti.am/trainings/technical-recruitment

«Digital Marketing (SMM)» և «Digital Marketing (SEO)» մասնագիտություններով՝ սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Skill» ընկերության մասնագետների կողմից։

Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ «Digital Marketing (SMM)» - https://edu.hti.am/trainings/digital-marketing-smm

«Digital Marketing (SEO)» -https://edu.hti.am/trainings/digital-marketing:

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում իրականացվող տեխնոլոգիական բոլոր մասնագիտությունների վերաբերյալ ամբողջական, մանրակրկիտ տեղեկատվություն կարելի է ստանալ https://edu.hti.am/ կայքից։

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում

որակավորված մասնագետների աճի: Մանրամասների համար՝

https://hti.am/pages.php?lang=1&id=7566&page_name=news:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում