ՄՄարի Կոստանյան

Ռեմբրանդտի ինքնադիմանկարը ռեկորդ է սահմանել Sotheby's աճուրդում

Ռեմբրանդտի ինքնադիմանկարը ռեկորդ է սահմանել Sotheby's աճուրդում

XVII դարի հոլանդացի հայտնի նկարիչ Ռեմբրանդտի վրձնած կտավը Լոնդոնում վաճառվել է 14,5 մլն ֆունտ սթեռլինգով (18,7 մլն դոլար):

Դա ռեկորդային է այդ նկարչի ինքնադիմանկարի համար՝ հայտնում է Sotheby's աճուրդի տունը:

Կտավի համար, որի նախնական արժեքը կազմել է 12-16 մլն ֆունտ սթեռլինգ (15-20 մլն դոլար), պայքարել է 6 հավաքորդ:

Արդյունքում՝ կտավի արժեքը կրկնակի գերազանցել է նախորդ ռեկորդային ռեկորդը, որը սահմանվել էր 2003 թ.: Այս ժամանակ Ռեմբրանդտի ինքնադիմանկարը վաճառվել էր 6,9 մլն ֆունտ սթեռլինգով:

Վաճառված կտավը նկարիչը վրձնել է 1632 թ., երբ 26 տարեկան էր: Այն եզակի է համարվում:

Sotheby's-ի գնահատականների համաձայն՝ այն երկու կտավներից մեկն է, որում նկարիչը, որն իր կարիերայի ընթացքում ստեղծել է 80-ից ոչ պակաս ինքնադիմանկար, իրեն պատկերել է տոնական հագուստով:

Կտավը նաև այն երեք ինքնադիմանկարներից մեկն է, որը գտնվում է մասնավոր հավաքածուում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում