ՄՄերի Եգորյան

Զինհոսպիտալում գտնվող բոլոր վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ է. Զոհրաբյան

Զինհոսպիտալում գտնվող բոլոր վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ է. Զոհրաբյան

Քիչ առաջ այցելեցի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս պահին հոսպիտալում բուժում են ստանում տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած 11 զինծառայող։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: 

 
«Բոլոր տղաների առողջական վիճակն արդեն լավ է, և ծանր դեպքեր չունենք։ Տղաներից մի քանիսն արդեն ամբողջությամբ ապաքինվել են և առաջիկա օրերին դուրս կգրվեն։ Ու ամենակարևորը՝ ոչ միայն տավուշյան մարտերի մասնակից, այլ նաև հոսպիտալում էս պահին բուժում ստացող մեր բոլոր զինծառայողների «դուխը» տեղն է։

 

Առողջություն մեր զինվորներին ու շնորհակալություն հոսպիտալի բժիշկներին՝ մի շարք բարդ վիրահատություններ պրոֆեսիոնալ կատարելու և տղաներին կյանք վերադարձնելու համար»,- գրել է Ն.Զոհրաբյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում