ԼԼիլիթ Գասպարյան

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 3 քաղաքացու մոտ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 3 քաղաքացու մոտ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ՝ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:

Ունենք առողջացման 5 դեպք:

Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4774 փորձանմուշի հետազոտություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում