ԼԼիլիթ Գասպարյան

Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվը գերազանցել է 5600-ը

Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվը գերազանցել է 5600-ը

Թուրքիայում հուլիսի 26-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 17 մարդ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ermenihaber-ը, «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 40016 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 927 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1010 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 209487 մարդ, իսկ 1249 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 226100 և մահվան 5613 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 572688-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում