ՆՆարե Թադևոսյան

Կանխիկի շրջանառության 10 տոկոսի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03 տոկոս աճ. Աղաջանյան

Կանխիկի շրջանառության 10 տոկոսի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03 տոկոս աճ. Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

 
«Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է:

 

Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը:

 

Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր:

 

Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների՝ երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ:

 

Նախագիծը վերջնականացված շուտով կդրվի հանրային քննարկմանը»:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում