ՆՆարեկ Սահակյան

Սյունիքում զարգանում է արևային էներգետիկան. փայտի փոխարեն` արևային ջրատաքացուցիչներ

Սյունիքում զարգանում է արևային էներգետիկան. փայտի փոխարեն` արևային ջրատաքացուցիչներ

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Շիկահող արգելոցի հարակից մի շարք բնակավայրեր՝ ծանոթանալու Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի միջոցով ձեռք բերված աղբատար ծառայության աշխատանքներին։
 

Վահե Ջիլավյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ այցելել է նաև Շիկահող գյուղ՝ տեղի տնային տնտեսություններում տեղադրված ջրատաքացուցիչների արդյունավետությունը գնահատելու, ծրագրի շրջանակներում տանիքների վերանորոգման աշխատանքներին հետևելու և տեղի բնակիչների հետ հետագա ծրագրերը քննարկելու համար։
 

Ծավ բնակավայրի մոտակայքում իրականացված գարնանային ծառատնկման աշխատանքների շրջանակներում վերջերս Կապան համայնքում տնկվել էր շուրջ 9000 ծառ։ Ծրագրի շնորհիվ հիմնվել են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններ։ Արևային լուսավորություն է անցկացվել թիրախային 7 բնակավայրերում։
 

Օգոստոսին կմեկնարկեն ևս 147 տնային տնտեսություններում արևային ջերմատաքացուցիչների տեղադրման աշխատանքները։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում