ԳԳայանե Թամամյան

Կոտայքի մարզում մեկնարկել է գյուղատնտեսական տարվա ամենաթեժ շրջանը

Կոտայքի մարզում մեկնարկել է գյուղատնտեսական տարվա ամենաթեժ շրջանը

Արդեն շուրջ 15 օր է՝ Կոտայքի մարզում մեկնարկել է գյուղատնտեսական տարվա ամենաակտիվ շրջանը՝ հացահատիկային կուլտուրաների հունձքի աշխատանքները՝ տեղեկացնում են մարզպետարանից։

Եռուն փուլում է գարու հունձքը, որի ցանքատարածություններն ընթացիկ տարում կազմում են 3405 հա։ Հնձված տարածքներից ստացված 1 հա-ի միջին բերքատվությունը բարձր է նախորդ տարվանից 250-300 կիլոգրամով։ Նախորդ տարվա 21.1 ցենտների դիմաց գարու միջին բերքատվությունը ներկայումս կազմում է 23.5 ցենտներ: Ավելի բարձր ցուցանիշ կարող էր արձանագրվել, եթե չլինեին գարնանային չդադարող ցրտահարություններն ու անձրևները, ինչպես նաև վերջին օրերի նորմայից բարձր ջերմաստիճանը, որոնք, բնականաբար, իրենց բացասական ազդեցությունն են թողել:

Ընթացիկ տարում գարնանացան հացահատիկային կուլտուրաների ցանքսը կազմել է 3900 հա, որից սպասվում է շուրջ 25 ցենտներ միջին բերք, որը նախորդ տարվանից ավելի կլինի 3,5-4 ցենտներով։
Առաջիկա 10-15 օրվա ընթացքում կմեկնարկի նաև աշնանացան ցորենի և հաճարի բերքահավաքը: Ըստ մասնագիտական կանխատեսումների՝ 1 հա-ի միջին բերքատվությունը 10-12%-ով ավելի կլինի:

Մարզի բարձրադիր գոտիներում այժմ ընթանում են խոտի կուտակման, իսկ ցածրադիր գոտիներում՝ կորիզավոր պտղի և վաղահաս բանջարեղենի բերքահավաքի աշխատանքներ։

Տեղեկացնենք, որ Կառավարության կողմից նախատեսված ծրագրով գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ շուկայականից ցածր արժեքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում