ՆՆարե Թադևոսյան

Կորոնավիրուսի 12 նոր դեպք և 4 ապաքինված Վրաստանում

Կորոնավիրուսի 12 նոր դեպք և 4 ապաքինված Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսի 12 նոր դեպք է արձանագրվել, 4 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկություն է տարածել  stopcov.ge պաշտոնական կայքը:

Այժմ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1085 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 911:

Կարանտինի ռեժիմում է 5724 մարդ:

Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն է հայտարարվել, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում