ԼԼիլիթ Սեդրակյան

ԱՀ կառավարությունը 76 միլիոն դրամ է հատկացրել համաճարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար

ԱՀ կառավարությունը 76 միլիոն դրամ է հատկացրել համաճարակի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար

Արցախում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում առաջին փուլի արդյունքներով հարկային մարմին է դիմել 1645 տնտեսվարող սուբյեկտ, որից  բավարարվել է 1447-ի հայտը, «Արցախ/Տեղեկատվական շտաբում» կայացած առցանց ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը: Խոսքը վերաբերում է միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական օգնության տրամադրման ծրագրերին:

Ծրագրերը մեկնարկել են մայիսի 18-ից և ուղղված են եղել կորոնավիրուսից առավելապես տուժած ոլորտներին, այդ թվում՝ զբոսաշրջային և հյուրանոցային ծառայություններին, հանրային սննդի կազմակերպություններին, վարսավիրական ծառայությունների կազմակերպմանը, ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություններին, մասնավոր մանկապարտեզներին, ստեղծագործական կենտրոններին, հանգստի և զվարճանքի օբյեկտների կազմակերպման գործունեություն իրականացնողներին և մանրածախ առևտրին՝ մի շարք բացառություններով: Ընդհանուր առմամբ, առաջին փուլի արդյունքներով հատկացվել է 76 միլիոն 718 հազար դրամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում