ՎՎարդուհի Բալյան

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, դպրոցներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, դպրոցներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են:

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում վերակառուցվում են Երևանի 51-րդ հիմնական դպրոցի երկու մասնաշենքերը: Դպրոցի շահառու աշակերտների թիվը` 1000, վերակառուցման արժեքը` 583 մլն դրամ: Հիմնանորոգվող մասնաշենքը կառուցվել է 1940թ., ընդլայնվել` 1967-ին: 2014-ին մասնակի նորոգվել է միայն մեկ մասնաշենք: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի: 

Կառուցվում է Երևանի 135-րդ հիմնական դպրոցը: Շահառու աշակերտների թիվը` 1000: Կառուցման արժեքը` շուրջ 2 մլրդ դրամ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020-ին: Դպրոցները սեյսմակայուն են մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում: Մատչելի են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար. կառուցվել են թեքահարթակներ, տեղադրվել են վերելակներ: Ծրագրով նախատեսվում է կառուցել և վերակառուցել հանրապետության 46 դպրոց: 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում