ՆՆարեկ Սահակյան

Կորոնավիրուսի 10 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 10 նոր դեպք Վրաստանում

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ՝ հուլիսի 21-ին Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 10 նոր դեպքերից 2-ի աղբյուրը անհայտ է՝ տեղեկացնում է aliq.ge-ն:

Նրա խոսքով՝ 5 անձ վարակվել է հաստատված դեպքերի հետ կոնտակտի հետևանքով, իսկ 3-ը ներմուծված են. նրանցից 1-ը բեռնատարի վարորդ է, իսկ 2-ը կարանտինային գոտում են եղել: Ինչ վերաբերում է 2 դեպքերին, որոնց աղբյուրը դեռ հայտնի չէ,  համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է:

Հուլիսի 21-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1049 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում