ԳԳայանե Թամամյան

ԱԱՏՄ-ն Արաբկիրում բարվոք պատկեր է արձանագրել

ԱԱՏՄ-ն Արաբկիրում բարվոք պատկեր է արձանագրել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցերն անցկացրել  է Արաբկիրում։ Երևանի այս վարչական շրջանում տասնյակ անակնկալ դիտարկումները չնչին խախտումներ են արձանագրել, որոնց մի մասը` տեղում վերացման ենթակա։

Համաժամանակյա դիտարկումներ են անցկացվել, մասնավորապես, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում։ Ստուգայցերի մի մասի հիմքում եղել են քաղաքացիներից թեժ գծով ստացված ահազանգերը։ Այսուհանդերձ, տեսչական մարմնի մասնագիտական խմբերը փաստում են` խախտումները զգալիորեն նվազել են, որոշ տնտեսավարողների մոտ` անգամ բացառվել։

Զուգահեռ տարվել են նաև կասեցման աշխատանքներ` առավելապես մարզերում ու հիմնականում մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռներեցների մոտ։

ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր և ողջ երկրում։ Տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը: Քանի դեռ կորոնավիրուսը նահանջի հեռանկար չի ցուցաբերում, ԱԱՏՄ-ն շարունակելու է ուժեղացված հսկողությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում