2015-ին էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացում չի նախատեսվում

2015-ին էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացում չի նախատեսվում

Խորհրդարանում բյուջետային քննարկումների վերջին օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ 2015-ին էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կամ բարձրացում չի նախատեսվում:

Քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է, որ 2015-ի կեսին կավարտվեն Գյումրիի երկրաշարժից տուժած բոլոր անօթևանների բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն անդրադարձել է «Նաիրիտ» գործարանի ճակատագրին:

Նրա խոսքով՝գործարանի հետ կապված Կառավարությունը որոշում կկայացնի և մոտ մեկ ամիս անց վերջնական պարզաբանումներ կներկայացվեն: Նախարարը վստահեցրել է, որ «Նաիրիտի»  աշխատակիցների աշխատավարձերի բոլոր պարտքերը կմարվեն:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում