ՌՌոզա Խաչատրյան

Անցնող գիշեր հակառակորդն արձակել է 120 կրակոց. լարվածությունը թուլացել է

Անցնող գիշեր հակառակորդն արձակել է 120 կրակոց. լարվածությունը թուլացել է

Իջևանի տեղեկատվական ճգնաժամային կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց օպերատիվ իրավիճակը սահմանագծում:

«Անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդն արձակել է մոտ 120 կրակոց, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, չի կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակոցներ են եղել ոչ միայն Տավուշի բուն մարտական գործողությունների շրջանում, այլև Տավուշի ողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանի հատվածում՝ չորրորդ և հինգերորդ բանակային կորպուսների հատվածում:

Եթե ամփոփած լինենք այդ 120 խախտումները, կարելի է ասել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է»,- նշեց Հովհաննիսյանը:

Վիրավորների մասով իրավիճակը նույնն է: Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է կայունություն:

«Անցնող գիշերվա ընթացքում եղավ հետաքրքիր տեղեկատվական գործողություն հակառակորդի կողմից: Տարբեր հեռախոսահամարների վրա ստացվել են հաղորդագրություններ, կեղծ, լատինատառ, ոչ այնքան հասկանալի: Ես արդեն հայտնել եմ, որ դրանք կեղծ լուրեր են, օպերատորները իրավիճակը շտկել են, հիմա այլ հաղորդագրություններ են ուղարկում, որ դրանք հերքեն»,- նշեց Հովհաննիսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում