ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսի 2 նոր դեպք և 10 ապաքինված Վրաստանում

Կորոնավիրուսի 2 նոր դեպք և 10 ապաքինված Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացել է ևս 2 մարդ, 10 հոգի ապաքինվել ու դուրս է գրվել: Նոր տվյալները հրապարակել է կառավարության StopCov հատուկ կայքը:

Փետրվարի 26-ից հուլիսի 16-ը երկրում լաբորատոր կերպով հաստատվել է վարակի 1006 դեպք:

Եվս 31 քաղաքացի արտերկրից է տեղափոխվել: Տեղափոխվածներից 28-ը Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինվորականներ են: Նրանք բուժվում են Գորիի զինվորական հոսպիտալում, բոլորի վիճակը բավարար է:

Ապաքինվածների ընդհանուր թիվը 883 է: Մահվան ելքով դեպքերի թիվը` 15:

Քովիդ կենտրոններում 136 մարդ է: Կարանտինում՝ 5640, ստացիոնարում` 244:

Հուլիսի 15-ի դրությամբ՝  Վրաստանի 156100 քաղաքացի PCR թեստավորում է անցել, թեստերի ընդհանուր քանակը` 160800:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում