ԳԳայանե Թամամյան

155 միլիոն դրամի ներդրում Տավուշի Պառավաքար բնակավայրում

155 միլիոն դրամի ներդրում Տավուշի Պառավաքար բնակավայրում

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով, ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամբ, իրականացնում է  Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրի խմելու ջրի բաշխիչ ցանցի վերակառուցման ծրագիր՝ հաղորդում են ՏԿԵ նախարարության մամուլի բաժնից։

Ծրագրով նախատեսվում է կառուցել 14,2 կիլոմետր նոր բաշխիչ ցանց՝  իր  բոլոր կառուցվածքներով. այդ թվում նախատեսվում է կառուցվող հատվածի 318 սպառողների ջրաչափերի տեղադրում: Ջրաչափական հանգույցների տեղադրումով կկարգավորվի նշված հատվածի բնակիչների ջրամատակարումը:

Նախատեսված է վերանորոգել 350 խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար, ինչպես նաև ևս 3 օրվա կարգավորիչ ջրամբարի սանիտարական գոտիների կառուցում, իսկ 500 խորանարդ մետր  և 350 խորանարդ մետր  ջրամբարների վրա  ջրի քլորացման համար կառուցվում են քլորակայաններ:

Ներդրումը կազմում է ավելի քան 155 միլիոն դրամ, համայնքի ներդրումը շուրջ 28 միլիոն դրամ է, որով իրականացվում են 5 ճյուղերի և ենթաճյուղերի խրամուղիների փորման շինարարական աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվում են Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջին բաղադրիչով, որի կառավարումն իրականացնում է ՏԿԵ նախարարությունը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում