ՀՀովհաննես Վարդանյան

Բերքաբերում ապրող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Բերքաբերում ապրող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` հայտնելով, որ Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով:

«Սահմանապահ Բերքաբեր. հեռավորությունը հակառակորդի դիրքերից` ընդամենը 500 մետր: Զորակցությունս սահմանում սխրանքներ գործող մեր զինվորներին, սպայական ու հրամանատարական ողջ անձնակազմին:
 

Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը և բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին:

Հ.Գ. Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով»,- գրել է նա: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում