ԼԼիլիթ Սեդրակյան

Կորոնավիրուսի 1 նոր դեպք Մարտունիում․ ԱՀ ԱՆ

Կորոնավիրուսի 1 նոր դեպք Մարտունիում․ ԱՀ ԱՆ

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակաիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից: Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել, և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը:

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 մարդ, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:

COVID-19-ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում