ԱԱրման Գալոյան

Ամեն հերթական ստուգայցն ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ

Ամեն հերթական ստուգայցն ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ոչ աշխատանքային օրով ուժեղացված ստուգայցն անցկացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մայրաքաղաքի այս հատվածում խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում։ Տեսչական մարմնի ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն այստեղ էականորեն նվազել են։ Ակնառու է, որ տնտեսավարողներն առավել իրազեկ են այժմ և բարեխիղճ` սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում։ Ընդ որում, եթե անգամ նախորդիվ տվյալ տնտեսավարողը չի մշտադիտարկվել, ապա հարակից հատվածներում ընթացող ստուգայցերին տեղյակ` ինքն էլ է առավել զգոն դառնում։ Երկրում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող մշտադիտարկումները սպասված արդյունքը տալիս են. դա է փաստում արձանագրվող խախտումների կայուն նվազման միտումը։

Այդուհանդերձ, ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է խստագույնս պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությանն այլընտրանք չկա։ Վերջինիս ապացույցն են մեծաթիվ կասեցումները, որպիսիք այսօր ևս իրականացվել են, այսօր` առավելապես մարզերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում