ԱԱրման Գալոյան

Մեթոդական օգնություն՝ Արցախի բուժանձնակազմին

Մեթոդական օգնություն՝ Արցախի բուժանձնակազմին

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ հուլիսի 10-ից, կորոնավիրուսի (COVID-19) ներթափանցումը կանխարգելող հակամաճարակային միջոցառումների շրջանակներում, հանրապետություն մուտք գործելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիներից իրականացվում է նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով:

«Երեկ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջանների «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր, որտեղ բուժանձնակազմին մեթոդական օգնություն են ցուցաբերել:

Տեղեկացնենք, որ անցակետերում լաբորատոր հետազոտության համար մասնագետի կողմից քթըմպանից ու բերանի խոռոչից վերցված քսուքը ուղարկվում է ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ` ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) մեթոդով հետազոտությունը իրականացնելու համար»,- տեղեկացնում են շտաբից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում