ԱԱրման Գալոյան

Չնայած արտաքին առևտրաշրջանառության նվազմանը՝ աճել են ԵԱՏՄ-ից ներմուծման ծավալները

Չնայած արտաքին առևտրաշրջանառության նվազմանը՝ աճել են ԵԱՏՄ-ից ներմուծման ծավալները

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին արտահանվել է 886.2 մլն դոլարի, ներմուծվել՝ 1 մլրդ 653 մլն դոլարի ապրանք:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 11.2 տոկոսով, արտահանման ծավալները նվազել են 8.1 տոկոսով, ներմուծման ծավալները՝ 12.8 տոկոսով:

Հատկանշական է, որ չնայած ներմուծման ցուցանիշի անկմանը՝ 10.4 տոկոսով ավելացել է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումը. միայն ՌԴ-ից ներմուծման ծավալն աճել է 10.9 տոկոսով: Փոխարենը 13.8 տոկոսով նվազել է Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը, ինչը թերևս պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանափակումներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում