ՄՄարի Կոստանյան

Աշխարհը դեռևս գտնվում է համավարակի սկզբնական փուլում. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան

Աշխարհը դեռևս գտնվում է համավարակի սկզբնական փուլում. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան

Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչին հայտարարել է, որ աշխարհը դեռևս գտնվում է կորոնավիրուսի համավարակի սկզբնական փուլում՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

«Մենք ականատես ենք լինում կորոնավիրուսի խոշոր բռնկումների Բրազիլիայում, ՀԱՀ-ում, այժմ էլ՝ Ասիայում: Սա նշանակում է, որ մենք դեռևս համաշխարհային համավարակի սկզբում ենք գտնվում, որը, ամենայն հավանականությամբ, նախքան թուլանալը կուժեղանա»,- հայտարարել է ամերիկացի համաճարակաբանը:

Էնթընի Ֆաուչին նշել է, որ եթե աշխարհի պետությունները միասին չհամակարգեն համավարակը զսպելու միջոցները, ապա վարակը շատ ակտիվ կտարածվի ևս մի քանի ամիս: Ըստ ամերիկացի համաճարակաբանի՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի բռնկումը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում