ՄՄերի Եգորյան

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանի հետ

Հուլիսի 8-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին` պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր և փոխհարաբերությունների հետագա զարգացման ուղիները, ընդգծվել է համագործակցության բավականին բաձր դինամիկան: 

Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում