ԳԳայանե Թամամյան

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ մաքսային կանոնները խախտելուց

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ մաքսային կանոնները խախտելուց

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ՝ տեղեկացնում են գերատեսչության լրատվալան ծառայությունից։

ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում, մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Սակայն նման դեպքերը ևս գտնվում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ամենօրյա հսկողության ներքո:

Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից ժամանած՝ ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Տեսազննման արդյունքում բեռնատարի կցորդի ներքևի հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված նոր հագուստ: 

Մեկ այլ դեպքով էլ՝ կրկին Բագրատաշենի մաքսակետում, բացահայտվել է մաքսային կանոնների խախտման հերթական դեպքը: Այսպես, մաքսային տեսուչի հարցմանն ի պատասխան՝ բեռնատարի վարորդը նշել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա են միայն պահեստամասերը, այնինչ բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային  հեռախոսներ: 

Դեպքերի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն: 

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ մաքսային կանոնները խախտելուց: Օրենքի շրջանցման յուրաքանչյուր փորձ բացահայտվելու է ՊԵԿ աշխատակիցների խիստ հսկողության արդյունքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում