ՄՄարիամ Պետրոսյան

Նոր նախագիծ. դիմակ կրելու պահանջները խախտելու տուգանքը կդառնա 20 կամ 50 հազար դրամ

Նոր նախագիծ. դիմակ կրելու պահանջները խախտելու տուգանքը կդառնա 20 կամ 50 հազար դրամ

Փոփոխություններ են արվելու արտակարգ իրավիճակի հիմքով սահմանված կանոնները խախտելու համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝

  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով.
  • արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Մյուս փոփոխությամբ այս խախտումները կրկին կատարելն առաջացնում է տուգանք` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով:

Որպես հիմնավորում նշվել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 19-ի թիվ ՀՕ-265-Ն օրենքով սահմանվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտումից բխող ազատ տեղաշարժի պայմանները և պահանջները խախտելու վարչական իրավախախտումը:

Նկատի ունենալով արտակարգ դրության ընթացքում իրավական ռեժիմի հաճախակի հանդիպող խախտումը՝ անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև հատուկ նորմեր, որոնցով հնարավոր կլինի թիրախային կարգավորել կոնկրետ հարաբերություններ: Այս նախագծով նաև սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները և դրա իրավական հետևանքները: 

Նախագիծը խորհդարանում ներկայացնելու է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նախագծերի փաթեթը մշակվել է ոստիկանության և արդարադատության նախարարության կողմից:

Հիշեցնենք, որ առայժմ դիմակ կրելու կանոնները, պահանջները խախտելու տուգանքը 10 հազար դրամ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում