ՀՀայկարամ Նահապետյան

Նորոգվում են հանրապետական և մարզային ավտոճանապարհներ

Նորոգվում են հանրապետական և մարզային ավտոճանապարհներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքնրի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մեկնարկել են պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման աշխատանքները։ Մասնավորապես‚ շինարարական աշխատանքներ են իրականացվում Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14 կմ‚ Տ-1-54, Մ-3 Սիփան-Սպիտակի լեռնանցք մարզային նշանակության ավտոճանապարհի 3.8 կմ հատվածներում։

Կապալառու կազմակերպությունները հիմնանորոգման շրջանակներում կկատարեն հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Կվերանորոգվեն նաև Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե երկու կամուրջները։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում