ՄՄարի Կոստանյան

Սինգապուրում կարող է դենգե տենդի ամենախոշոր բռնկումը սկսվել

Սինգապուրում կարող է դենգե տենդի ամենախոշոր բռնկումը սկսվել

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Սինգապուրը կարող է առերեսվել երկրի պատմության ընթացքում երբևէ գրանցված դենգե տենդի ամենախոշոր բռնկմանը՝ տեղեկացնում է The Straits Times-ը: Այս տարվա սկզբից մինչև այսօր արձանագրվել է ախտի ավելի քան 14000 դեպք:

Փորձագետները մտավախություն ունեն, որ դենգե տենդով հիվանդների թիվը կարող է գերազանցել երկրում 2013-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշը, որը կազմում էր 22170:

Այս տարի Սինգապուրում դենգեից մահացել է 16 մարդ: Մահերի թիվը կրկնապատկվել է 2013-ի համեմատ:

Անցած երեք շաբաթների ընթացքում տենդի դեպքերը հազարով ավելացել են:

Դենգեն փոխանցվում են մոծակների միջոցով: Այն սուր վարակիչ հիվանդություն է, որն առաջացնում է թունավորում, մկանների ու հոդերի ցավ, ցան՝ հանգեցնելով ավշահանգույցների մեծացման:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում