ԱԱրման Գալոյան

Գույքահարկի առցանց հաշվիչն արդեն գործում է

Գույքահարկի առցանց հաշվիչն արդեն գործում է

Կադաստրի կոմիտեի կայքում հասանելի է գույքի հարկի առցանց հաշվիչը, որի միջոցով հնարավոր է հաշվարկել գույքահարկի չափը 2021-2026 թվականների համար: e-cadastre.am կայքում մուտքագրեք ձեր անշարժ գույքի վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը, և համակարգը ավտոմատ հաշվարկ կկատարի և կցուցադրի հետևյալ տեղեկատվությունը՝

  • Հողամասի գործող կադաստրային արժեքը,
  • Շինության գործող կադաստրային արժեքը,
  • Գործող հողի հարկը,
  • Գործող գույքահարկը, 
  • Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը,
  • Նոր անշարժ գույքի հարկը՝ 2021 թ. համար 25%-ի հաշվարկով,  
  • Նոր անշարժ գույքի հարկը՝ 2022 թ. համար 30%-ի հաշվարկով, 
  • Նոր անշարժ գույքի հարկը՝ 2023 թ. համար 35%-ի հաշվարկով, 
  • Նոր անշարժ գույքի հարկը՝ 2024 թ. համար 50%-ի հաշվարկով, 
  • Նոր անշարժ գույքի հարկը՝ 2025 թ. համար 75%-ի հաշվարկով, 
  • Նոր անշարժ գույքի հարկը՝ 2026 թ. համար 100%-ի հաշվարկով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում