ԱԱրման Գալոյան

Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք. մարզպետ

Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք. մարզպետ

«Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ այս գրեթե 1 հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» և չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։

Անցյալ տարի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համապետական շաբաթօրյակին այցելեցինք այս տարածաշրջան և տեղում միտք հղացանք՝ այս գոտին սուբվենցիոն ծրագրի միջոցով բարեկարգել և դարձնել քաղաքի համար հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով, մանկական ժամանցի վայրերով և կանաչապատ ճեմուղիներով։

Շնորհավորում եմ մեր սիրելի եղվարդցիների‘ն.

Ծրագիրն արդեն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը՝ շուրջ 244 մլն ՀՀԴ ուղղվելու է այս հրաշալի նախագծի կյանքի կոչմանը (30%/70% պետություն/համայնք համաֆինանսավորմամբ)։

Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք»,- գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում