ՀՀովհաննես Վարդանյան

Հիմնանորոգվում է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հիմնանորոգվում է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից:

Տեսանյութում ՀՀ-ում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են: Սպիտակում հիմնանորոգվում է քաղաքի միջով անցնող միջպետական ճանապարհը, որի երկարությունը 4 կմ է: Հիմնանորոգումը մեկնարկել է 2019 թվականին: Ավարտը նախատեսված է 2020-ի դեկտեմբերին: Պայմանագրային արժեքն է 504 մլն 999 հազար դրամ: 

Սպիտակ-Մեծ Պարնի ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ: Ընդհանուր երկարությունը` 21.8 կմ: Պայմանագրային արժեքն է 672 մլն դրամ: Հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2020-ի դեկտեմբերին: 

Հիմնանորոգվում է նաև Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը: Երկարությունը` 2,5 կմ: Ճանապարհը երբևէ չէր հիմնանորոգվել: Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2020-ի ամռանը: Պայմանագրային արժեքն է 339 մլն 999 հազար դրամ: 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում