«Այս տարի մարզը գրեթե կրկնակի աճ է գրանցել թե ներգրավված համայնքների, թե ծրագրերի թվի ու ներդրման չափի առումով: 2019-ին մարզի 24 համայնքներում իրականացվել էր ընդհանուր առմամբ 56 ծրագիր՝ 1 մլրդ 893 մլն դրամ արժեքով:
Այս տարվա ծրագրերի ներդրման չափը 2 մլրդ 839մլն դրամով ավելի է 2019-ի ցուցանիշից: Եվ սա դեռ ամենը չէ: Սա սկիզբն է մարզի բարեկարգման ու կառուցապատման մեծ գործընթացի»:










