ԳԳայանե Թամամյան

Արցախում 7 ապրանքների գներում փոփոխություններ են արձանագրվել

Արցախում 7 ապրանքների գներում փոփոխություններ են արձանագրվել

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքներով՝ հունիսի 29-ի դրությամբ շուկայում դիտարկված 43 ապրանքատեսակների ուսումնասիրությունը պարզել է, որ փոփոխություններ են արձանագրվել 7 ապրանքների գներում՝ ԱՀ  հանրային ծառայությունները և տնտեսական  մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասել է կառույցի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դիտարկման արդյունքում արձանագրվել է 6 ապրանքատեսականու գնանկում և մեկ գնաճ: 

Նախորդ տարվա համեմատ, նույն ժամանակահատվածում ուսումնասիրված լայն սպառման 33 ապրանքատեսակներից 8-ի գները մնացել են անփոփոխ, 15-ինը՝ նվազել, իսկ 9 ապրանքատեսակի  գները աճել են՝ տեղեկացրել է պաշտոնյան։

«Նախորդ  տարվա համեմատ՝ հիմնական գնաճը վերաբերում  է հետևյալ ապրանքատեսակներին՝  դիմակներ, խնձոր, ոսպ, հնդկաձավար. գնաճը տատանվում է  2-4,5 տոկոսի սահմաններում: Ի դեպ, այսօր ունենք 90 դրամ արժողությամբ դիմակներ, ինչը ենթադրում  է, որ  այս ապրանքատեսականու գինը նվազում է: Նշեմ, որ հիմնական գնանկումները նկատվում են բենզինի, դիզվառելիքի, կարտոֆիլի, սոխի, ադամաթուզի, շաքարավազի և հավի ձվի պարագայում»,- ասել է Գրիգորյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում