ՌՌոզա Խաչատրյան

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց լրացուցիչ ժամանակում և դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց լրացուցիչ ժամանակում և դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով հաղթեց «Նորվիչին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: 

Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին։ «Մանկունյանցիներին» առաջ մղեց Օդիոն Իգալոն։ 75-րդ րոպեին Տոդդ Քենթուելը հավասարեցրեց հաշիվը։

Հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չորոշեցին։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 118-րդ րոպեին Հարի Մագուայերը խփեց հանդիպման հաղթական գնդակը։ 

Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 18-ին և 19ին, եզրափակիչը կկայանա օգոստոստի 1-ին: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում