ԱԱրման Գալոյան

Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք. ՍԱՏՄ

Գյումրիում հայտնաբերվել է ժամկետանց գազավորված ըմպելիք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները Գյումրի քաղաքի մանրածախ և մեծածախ առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպություններում իրականացրած մշտադիտարկման ընթացքում դրանցից շատերում հայտնաբերել են «Կոկա-կոլա» ՓԲԸ-ի և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոտլեր» ՍՊԸ-ի կողմից արտադրված ժամկետանց գազավորված ըմպելիք՝ «Կոկա-կոլա» և «Պեպսի-կոլա»:

Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:

Տնտեսվարողները ներկայացրել են պարտավորագրեր այն մասին, որ գազավորված ըմպելիքը մատակարարից ստացել են մեկ շաբաթ առաջ, և պարտավորվում են ժամկետանց ողջ խմբաքանակը վերադարձնել մատակարարին:

ՍԱՏՄ բոլոր տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է սննդի շղթայի կազմակերպություններում ստուգել  տվյալ ապրանքանիշների, ինչպես նաև այլ սննդամթերքի հնարավոր ժամկետանց խմբաքանակի առկայությունը:

Սպառողներին հորդորում ենք ուշադիր լինել սննդամթերք գնելիս և, ժամկետանց ապրանք կամ այլ խախտում-անհամապատասխանություն նկատելիս, տեղեկացնել Սննդամթերքի անվտանգություն տեսչական մարմին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում