ԳԳայանե Թամամյան

Մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրասատանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրասատանի սահման ճանապարհի նորոգման աշխատանքները

Տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ54+000-կմ56+324 հատվածի միջին (փոսային) նորոգման աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվում են «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են՝ իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

Նշենք‚ որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել շուրջ 87 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին (փոսային) նորոգման աշխատանքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում