ԱԱննա Ավետիսյան

Կառուցվում են Կապսի ջրամբարն ու ինքնահոս ոռոգման համակարգը

Կառուցվում են Կապսի ջրամբարն ու ինքնահոս ոռոգման համակարգը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը, Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի վարկային միջոցներով ու ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, իրականացնում է Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը, որի բյուջեն կազմում է 60 մլն եվրո:

Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում է` Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն խոր. մ ծավալով ջրամբար՝ հետագայում այն հասցնելով 60 մլն խոր. մ-ի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։

Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կիսակառույց պատվարի կառուցմամբ, առաջին հերթին, կապահովվի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը, կբարձրանա Շիրակի մայր (12325 հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովման մակարդակը։

Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։

Ջրաչափման հուսալի համակարգի տեղադրման արդյունքում էլ կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում