ՌՌոզա Խաչատրյան

Շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը կնվազի. ֆինանսների փոխնախարար

Շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը կնվազի. ֆինանսների փոխնախարար

«Շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը նվազում է: Այսինքն՝ նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ն ավելի փոքր է, քան 2020-ի համար հաշվարկվող հարկը, սակայն հանրագումարում մենք կանխատեսում ենք ունենալ դրական էֆեկտ:

Այսինքն՝ եթե հարկային ներուժը 2020-ին գնահատվում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այդ նվազումներով հանդերձ՝ 2021-ին այն կլինի շուրջ 9.5 միլիարդ դրամի շրջանակում»,- նշեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Փոխնախարարը չբացառեց, որ կլինեն նաև համայնքներ, որտեղ նախագծի ազդեցությունը կլինի բացասական: Ըստ նրա՝ հանրագումարային արդյունքի դրական լինելու շնորհիվ, սակայն, կփորձեն համահարթեցումը իրականացնել բյուջետային գործընթացի շրջանակներում սուբսիդիաների գործիքի օգնությամբ:

Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ մեծ ծավալի վերլուծական աշխատանքներ են կատարվել, ուսումնասիրվել են բոլոր խմբերի գույքային միավորները: Խոսքը շուրջ մեկ միլիոն 280 հազար գույքային միավորի մասին է՝ բնակելի, արտադրական, հասարակական նշանակության գույք, ավտոկայանատեղիներ, կառուցապատման ենթակա հողեր և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում