ԼԼիլիթ Սեդրակյան

Միջազգային մրցույթ՝ Գյումրիի Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների համար

Միջազգային մրցույթ՝ Գյումրիի Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների համար

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսի սկզբին կմեկնարկի Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթ: 

Մրցույթը Գյումրիի համալիր զարգացման և վերականգնման ծրագրի մաս է, որն իրականացվում է IDeA հիմնադրամի «Հայաստան 2020» նախաձեռնության շրջանակում: Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:

Մրցույթը հնարավորություն կընձեռի ներգրավել պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհից՝ մշակելու այգու ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումներ: Ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետները կդառնան Հայաստանում առաջին ժամանակակից հանրային տարածքի ստեղծման համահեղինակներ և կօգնեն մշակել այգու ճարտարապետական դիզայնը: 

Հայտերը կընդունվեն 2020 թ. հուլիսի 1-29-ը: Մրցույթի նորություններին ծանոթանալու համար հետևեք այստեղ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում