ՄՄարիամ Պետրոսյան

Հայաստան են բերվել նաև թթվածին արտադրող մեծ կայաններ ու հեղուկ թթվածնային համակարգեր․ վարչապետ

Հայաստան են բերվել նաև թթվածին արտադրող մեծ կայաններ ու հեղուկ թթվածնային համակարգեր․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր համակարգերի մասին, որոնք արդեն Հայաստանում են։

Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.

  • - Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
  • - Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
  • - Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:

Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:

Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում